Կասեցվել է Արմավիրում գործող բետոնի արտադրամասի շահագործումը (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։

Կիսվել սոց․ ցանցերում