Ռուսական Red Wings ավիաընկերությունում մեկնաբանել են Եկատերինբուրգից Անթալիա և հակառակ ուղղությամբ չվերթների հետաձգման հետ կապված արտակարգ իրավիճակը:
Տեխնիկական պատճառներով միաժամանակ շարքից դուրս են եկել ավիաընկերության երեք Boeing 777 ինքնաթիռներից երկուսը։ Այս մասին հայտնել են Red Wings-ի մամուլի ծառայությունից։
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը կոմերցիոն հիմունքներով լրացուցիչ օդանավ է խնդրել «Իկար» ավիաընկերությունից՝ ուղեւորներին տեղափոխելու համար: Այս ինքնաթիռը ուղեւորներին Անթալիա կհասցնի, և թուրքական քաղաքից կտեղափոխի ընկերության հաճախորդներին Եկատերինբուրգ։
Հաղորդվում է, որ թռիչքին սպասում է շուրջ 820 ուղևորն՝ յուրաքանչյուր ինթնաթիռում 410-ը։
