Երեկ՝ հոկտմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազագն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 36/2 շենքի բակում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո բակում կայանված Opel Astra մակնիշի ավտոմեքենայում կրակ և ծուխ է նկատվել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Ա.-ի վարած, սակայն կայանված Opel Astra մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը ինքնամարվել է, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Բուժօգնություն է ցուցաբերվել Ա. Ավետիսյանին և ավտոմեքենայում գտնվող ուղևոր Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Ս-ին:
Վերջիններս բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հոսպիտալացվել:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
