Գյումրիում որոշ ժամանակ առաջ երրորդ հարկից պատահաբար ընկած և մшհшցшծ 7-ամյա երեխայի երիտասարդ մայրիկը էսօր գերեզմանատանը ինքնшսպшնпւթյпւն է գործել

Գյումրիում որոշ ժամանակ առաջ երրորդ հարկից պատահաբար ընկած և մահացած 7-ամյա երեխայի երիտասարդ մայրիկը էսօր գերեզմանատանը ինքնասպանություն է գործել։
Էս դաժանագույն դեպքը նաեւ էն պատճառով է, որ մեր հասարակությունը լուրջ չի վերաբերում հոգեբանի ինստիտուտին կամ չի վստահում մեր մասնագետներին։ Մեր մոտ, որ ասում ես` հոգեբանի դիմի, մտածում են վիրավորում ես կամ հիվանդ ես որակում։ Լավագույն դեպքում մտածում են, որ լավ մասնագետներ չկան։
Էլ չեմ ասում` նման դեպքերը հաճախ հարևանների, ծանոթների կողմից ուրիշների ընտանիքների մեջ քիթը խոթելու հետևանք են, երբ փսփսում են, թե` այ որ ուշադիր լիներ, բա դա մե՞ր ա, այ բա որ մենակ չթողներ երեխուն և այլն։
Չեմ պնդում, որ տենց բան եղել է, բայց լրիվ հնարավոր է` հաշվի առնելով մեր մենթալիտետը։
Բայց անկախ դրանից էլ, էդ հոգեվիճակում, նման կորստից հետո հոգեբաններին դիմելը պարտադիր է։ Իրավիճակներ կան, որ մենք ունակ չենք ինքնուրույն հաղթահարել, ու մտերիմների օգնությունն անգամ` կարող է բավարար չլինել։ Մասնագիտական միջամտության կարիք է լինում։
Հիմա էլ էս նոր դեպքից հետո էդ աղջկա հարազատները` չգիտեմ մամա պապա ունի, թե չէ, բայց եթե ունի, իրենք, վստահաբար, հոգեբանի կարիք ունեն։ Բայց որևէ մեկը կհուշի՞, կտանի՞ էդ մարդկանց հոգեբանի մոտ։ Իրենք կդիմե՞ն հոգեբանի։ Կասկածում եմ, բայց վստահ եմ, որ պետք է։
Կիսվել սոց․ ցանցերում