Օգոստոսի 16․ Օրվա խոսք Մեր հին մարդը մեռшվ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ

Այստեղ մենք գործ ունենք հին և նոր մարդու փոխանակման հետ։ Հին մարդը Հիսուսի հետ մահացավ խաչի վրա, որպեսզի փոխանակման արդյունքում նոր մարդը հիմակենդանի լինի մեր մեջ։ Սա մի թեմա է, որն առկա է ամբողջ Նոր Կտակարանում, սակայն մեր օրերում եկեղեցու ներսում շատ հազվադեպ է այն շոշափվում։ Խաչի վրա մահացած հին մարդու և Քրիստոսի հետ հարություն առած նոր մարդու միջև հակադրությունն առաջ է գալիս Հիսուսի հարության միջոցով։ Քրիստոսի խաչելությունը պատմական իրադարձություն է, որն իրապես տեղի է ունեցել ժամանակի մի որոշակի պահի։ Կարծում եմ մեր հավատը հսկայական չափով կմեծանա, եթե այն այսկերպ պատկերացնենք։ Այն մի բան է, որն իրապես կատարվել է։ Սա ճիշտ է՝ հավատանք, թե՝ ոչ, այն ճշմարիտ է, անկախ նրանից՝ գիտենք այդ մասին, թե՝ ոչ։ Բայց երբ իմանում և հավատում ենք, այն հսկայական արդյունք է ունենում մեր կյանքի վրա։ Հռոմեացիներին 6:6-ում Պողոսն ասում է որ «մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը խափանվի, որ այլևս մեղքին չծառայենք»։ «Խափանվի» բառի փոխարեն ես նախընտրում եմ ասել «անպիտան դառնա, փչանա»։ Մեղքին՝ որպես մեր տեր ծառայելը ավարտվում է մեր կյանքում, երբ գիտակցում ենք, որ հին մարդը մահացավ, և հիմա մեր մեջ նոր մարդն է կենդանի։ Բայց եթե սա չենք գիտակցում և չենք գործում ըստ դրա, ապա, հավատացե՛ք, մեղքի ստրկությունից ոչ մի լիարժեք փախուստ չի լինում։ Կապանքից կամ մեղքի ստրկությունից ազատվելու միակ ճանապարհը սա է։ Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ, որ մեղքին ստրկությունը ավարտված է իմ կյանքում, քանի որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։

Կիսվել սոց․ ցանցերում