Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։
Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հավելելով, որ ամեն օր իրեն զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։
«Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանում որևէ զորքերի կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանում որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»,- նկատեց նա:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ եթե կարողանան հասցեագրել Ադրբեջանի հետ առկա խնդիրները, պատերազմը դառնում է անիմաստ։
