Մոտ 2 տարի տեւած դատական գործընթացներից հետո դերասանուհի Տաթև Սարգսյանը դատարանում հաղթել է, և դերասանուհի Դիանա Տոռեսը պարտավորվել է ներողություն խնդրել Տաթևից և գումարային փոխհատուցում տալ զրպարտության և վիրավորանքի համար: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը։ Հիշեցնենք, որ Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:
Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Տաթևը դիմել էր դատարան իրեն զրպարտելու համար։ Դատարանը Դիանային պարտավորեցրել է հրապարակայնորեն՝ News.am և ArmLur.am լրատվական կայքերի միջոցով հերքել հայցվոր Տաթև Սարգսյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող
