Շատ ու շատ երիտասարդների նման, ես էլ ժամանակին ծնողներիս չէի հասկանում, առանց հասկանալու մե ղա դրում էի, նե ղացնում էի: Չէի գիտակցում, թե ինչքան խորը ցա վ եմ պատճառում: Շնորհակալ լինելու փոխարեն, դեռ մի բան էլ դժգոհում էի, ավելին էի պահանջում: Հիմա, երբ ինքս ծնող եմ, նոր եմ հասկանում ծնողներիս, բայց ցա վոք արդեն ուշա, չեմ կարող նե րողություն խնդրել: Նրանք հրաժեշտ են տվել երկրային կյանքին:
Հիշում եմ, 15-րդ տարեդարձիս օրը մամաս տորթ էր թխել, սեղանին տորթից բացի ուրիշ բան չկար: Ես նեղացա, սկի մոմերն էլ չփչեցի՝ ասելով. Կարայիք էդ էլ չանեիք: Էդ ժամանակ մենք շատ վատ էինք ապրում, հազիվ մի կերպ գոյատևում էինք: Իմ ընկերները լավ էին ապրում: Ես ատ ելությամբ էի լց վել իմ ծնողների հանդեպ, որ իրանք էլ շատ փող չեն աշխատում:
