Արգենտինական «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Նատալյա Օրեյրոն շարունակում է «ցնցել» իր գեղեցիկ տեսքով։ 46-ամյա դերասանուհին Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։Նատալյան այս շրջանում ուրուգվայական The Voice/«Ձայնը» նախագծում հանդես է գալիս, որպես մարզիչ։ Դերասանուհին ֆոտոշարքում հերթական նկարահանումների կերպարով է։ Նատալյան տոպից ու միդի շրջազգեստից կազմված սեւ կաշվե հանդերձանքով է, որը կիպ ընդգրկել է երգչուհու մարմինը։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ ճտքակոշիկները։ Միլագրոսի կերպարով հայտնի «Վայրի հրեշտակը» մազերը ձիգ հավաքել է կաշվե ժապավենով։ Դիմահարդարման մեջ Նատալյան նախընտրել է դասական համադրությունը՝ աղեղներ եւ կարմիր շուրթեր, իսկ աքսեսուարների առումով «համեստ» է գտնվել՝ կրելով միայն ոսկեգույն ականջօղեր։

