ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՈՐՏԱԿԵԼ ՄԵԶ: Սատանայի մեղադրական խոսքերը շարունակ հարձակվում են մեր առողջության, փոխհարաբերությունների, ֆինանսների և կյանքի այլ ասպարեզների վրա: Սատանան փորձում է սովամահ անել մեզ: Եթե Աստծո Խոսքը մեր ամենօրյա հացն է, ապա սատանան փորձում է սովամահ անել մեզ՝ խանգարելով, որպեսզի չկարդանք և չկհասկանանք Աստվածաշունչը: ՀԻՍՈՒՍՆ ՈՒԶՈՒՄ Է ԼՑՆԵԼ ՄԵԶ: Հիսուսն առաջարկում է կենդանի հոգևոր ջուր, որ կյանք է տալիս մեզ: Երբ կարդում ենք Աստվածաշունչը, Նրա Խոսքը մեր ներսում դառնում է աղբյուր: ՔՆՆԱՐԿՈՒՄ Կարդացեք Ա Կորնթացիս 10.4-ը: Ի՞նչ տեսակի ըմպելիքի մասին է Պողոսը նշում և ի՞նչ ժայռից: Ո՞վ է այդ Ժայռը: Երբ մենք ժամանակ ենք հատկացնում Աստծո Խոսք կարդալուն, ինչպե՞ս ենք մենք ինքներս մեզ ոռոգում: Սաղմոս 93.3-4-ում մենք կարդում ենք, որ ջրերը բարձրացնում են իրենց ձայնը, իսկ ո՞վ է ավելի հզոր: Դու երբևէ զգացե՞լ ես մեղադրող խոսքերի հեղեղ քո կյանքում: Ի՞նչ հույս է քեզ տալիս այս համարը: Երբեմն մենք ինքերս մեզ խորտակում ենք խոսքերով: Ինչպե՞ս Հիսուսը վարվեց սատանայի խոսքերի հեղեղի հետ: Կարդացեք Հեսու 1.8-ը և Սաղմոս 1.2-3-ը: Ի՞նչ խոստում կա Աստծո Խոսքի վրա մտածողների համար: Ըստ հովիվ Արմենի բացատրության, ի՞նչ է դա նշանակում: Հովհաննս 4.7-14-ում ի՞նչ տեսակի ջրի մասին է Հիսուսը խոսում: Ի՞նչ չէր հասկանում սամարացի կինը: Ինչպե՞ս ենք մենք մաքրվում: Կարդացեք Եփեսացիս 5.25-26-ը: Երբ մենք թույլ ենք տալիս, որ սա տեղի ունենա, ինչպե՞ս է դա ազդում մեր մտքերի վրա: ՏՈՒՆ ՏԱՐ ԱՄՓՈՓԵԼԻՍ, ՀԻՇԻՐ. Աստվածաշունչը հոգևոր գիրք է, որ գրվել է հոգևոր էակ լինելու հոգևոր էակների համար: Մենք խոսքերի պատերազմի մեջ ենք: Մենք պետք է ուշադիր լինենք, թե ում խոսքերին են հավատում: Հեղեղները բարձրացնում են իրենց ձայնը, սակայն Տերն ավելի հզոր է, քան շատ ջրերը: Աստված մեզ համար խոսում է կյանքի խոսքեր, իսկ սատանան՝ մահվան խոսքեր: Մենք պետք է որոշենք համաձայնել Աստծո խոսքերի հետ: Մենք պետք է խորհենք, անգիր անենք, մտածենք և կառչենք Աստծո Խոսքից, որպեսզի հակառակորդից պաշտպանված լինենք: Աստծո Խոսքի ջրով լվացվելը մաքրազատում է մեզ: Այն նուրբ է և գործում է ներսից դեպի դուրս:
Օրվա խոսք` «ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՑՆ Է:ԱՅՆ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՑՆ է,ՄԵԶ ՊԱՀՈՂ ՀԱՑԸ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՑԸ»:
