Ռուսական էստրադայի աստղ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնել են արտիստի սոցցանցի խմբերից մեկում։ Ներկայումս երգչի համերգները չեղյալ են հայտարարվել Տյումենում, Պերմում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում։ Ներկայացումները հետաձգվում են անորոշ ժամանակով։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ համերգները հետաձգվում են իմ երկարատև բրոնխիտի պատճառով։ Հիմա ես նրա հսկողության տակ եմ։ Շարժվելն ու թռչելը կարող են մեծապես սրել իրավիճակը։ Ուստի ռիսկի չդիմելու համար ես ստիպված եմ մնալ Մոսկվայում և ապաքինվել հանգիստ մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այժմ Բիլանը գտնվում է ՌԴ մայրաքաղաքի բժիշկների հսկողության տակ։