Հայաստանը հшնցшվпրпւթյшն ամենացածր մակարդակ ունեցող երկրների առաջին տասնյակում է. World Population Review-2022

Ըստ World Population Review անկախ միջազգային կազմակերպության 2022 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների առաջին տասնյակում է։

Հայաստանը հանցավորության մակարդակով աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհի 133 երկրների շրջանում:

Հանցավորության ընդհանուր մակարդակը հաշվարկվում է ցանկացած տեսակի հանցագործությունների ընդհանուր թիվը ընդհանուր բնակչության թվի վրա բաժանման միջոցով, այնուհետև արդյունքը բազմապատկվում է 100,000-ով (քանի որ հանցագործության մակարդակը սովորաբար նշվում է որպես հանցագործությունների X թիվ՝ 100,000 մարդու հաշվով): Հաշվի է առնվում կախվածությունը աղքատությունից և գործազրկությունից, ոստիկանության վերահսկողությունից և դատական պատիժներից, ինչպես նաև մեծ հարաբերակցություն կա տարիքի և հանցագործության միջև:

Վարկանիշային աղյուսակում երկրները դասավորված են նվազման կարգով՝ հանցավորության ամենաբարձր ցուցանիշներից դեպի նվազում։

Այսպիսով, Հայաստանը, հանցավորության 22,79 ինդեքսով, կազմակերպության հաշվարկներով, առաջ է անցել տարածաշրջանի մնացած երկրներից և ԱՊՀ բոլոր երկրներից։

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցնում է 14-րդ տեղը (վարկանիշ՝ 24,3), Ադրբեջանը՝ 35-րդ (32,25), Ռուսաստանը՝ 49-րդ (39,62), Թուրքիան՝ 50-րդ (39,69), Իրանը՝ 90-րդ (49,11)։

Ամենաանվտանգ երկրների վարկանիշում առաջատար է ճանաչվել Քաթարը։ Լավագույն տասնյակում, բացի Հայաստանից, տեղ են գտել նաև ԱՄԷ-ն, Թայվանը, Մեն կղզին, Օմանը, Շվեյցարիան, Հոնկոնգը, Ճապոնիան և Սլովենիան։

Վարկանիշային աղյուսակում ամենաբարձր հանցավորության ցուցանիշն ունեն Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հարավային Աֆրիկան, Աֆղանստանը, Հոնդուրասը, Տրինիդադ և Տոբագոն, Գայանան, Էլ Սալվադորը, Բրազիլիան և Ջամայկան։

Կիսվել սոց․ ցանցերում