«Վայդբերիս»-ը միջնորդավճար է սահմանել որոշ քարտերով պատվերների վճարման համար

«Wildberries»-ը Visa և Mastercard քարտերով պատվերների համար վճարելու համար սահմանել է գնման արժեքի 3%-ի չափով միջնորդավճար։

«Visa և Mastercard քարտերով վճարման եղանակ ընտրելիս կգանձվի 3% բանկային միջնորդավճար։ Այս տեղեկատվությունը հաճախորդների ուշադրությանն է ծանուցվում յուրաքանչյուր պատվերի տեղադրման պահին»,- ասվում է Wildberries կայքում:

Ընկերությունից պարզաբանել են, որ միջնորդավճարը կգանձվի հոկտեմբերի 10-ից, դա վերաբերում է միայն Ռուսաստանում թողարկված քարտերին։ Ինչպես բացատրել են կայքում, փոփոխությունը կապված է «վճարումների ընդունման գործառնական և տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունների հետ»:

«Wildberries»-ը հնարավորություն չունի ուղղակիորեն մշակել Ռուսաստանի Դաշնությունում թողարկված Visa և MasterCard քարտերով գործարքները:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Wildberries-ը չեղարկել է հաճախորդներից միջոցների դուրսգրումը անսարք ապրանքները վերադարձնելու համար։ Այժմ մեխանիզմը կատարելագործվել է, և հետադարձ առաքման արժեքը դուրս չի գրվում, երբ հաճախորդը կապվում է առաքման կետի կառավարչի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում