Թուրք լրագրող Ուզայ Բուլուտը, անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունների վերսկսմանը, ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի ռմբակոծմանն ու խաղաղ բնակիչների սպանությանը, հիշեցրել է Արցախում տեղի ունեցած շրջափակումը, Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններն ու էթնիկ զտումը։
«Երբ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները հարձակվում են Իսրայելի վրա, խնդրում եմ հիշեք, որ հայերը իրենց հայրենիքում՝ Արցախում, 2020 թվականից ենթարկվում են ագրեսիվ գրոհների, բլոկադայի, ռմբակոծությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հարձակումների՝ Ադրբեջանի կողմից։ Հիշեք հայ տղամարդկանց և կանանց, որոնց մուսուլման ադրբեջանցի զինվորականները գլխատում ու խոշտանգում էին»,- գրել է թուրք լրագրողն ու շեշտել, որ 120 հազար քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել՝ կյանքերը փրկելու համար այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը 9 ամիս շարունակ շրջափակման է ենթարկել ու սովամահ արել Արցախի
բնակչությանը։
«Հիշեք այն մասին, որ վերջին երեք տարիների ընթացքում Արցախի հայերը դժոխքի միջով էին անցնում»,- եզրափակել է Բուլուտը։
