Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Առաջին կեսում Հայաստանի հավաքականը գոլ խփելու երկու լավ հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանը առաջին դրվագում չկարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին, իսկ երկրորդում նրա հարվածը շեղ ստացվեց։ Լատվիայի հավաքականը 39-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ կեսում՝ 52-րդ րոպեին, Լատվիայի հավաքականը մնաց 10 հոգով: Սակայն հետագայում հաշվի մեջ փոփոխություն գրանցվեց, ոչ թե մեր թիմի, այլ Լատվիայի ընտրանու օգտնին: 68-րդ րոպեին հաշիվը դարձավ 2-0:
