Թուրքիայի մզկիթներից մեկի զուգարանում սեռшկшն ոտնձգпւթյшն է ենթարկվել 12 տարեկան երեխա

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ քաղաքի «Համզա Բեյ» մզկիթի սանհանգույցում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած անձը ձերբակալվել է:

Պնդում կա, որ 70 տարեկան Բիլալ Բաքըրջը անունով տղամարդը նույնիսկ ծեծի է ենթարկվել մինչև ոստիկանության բաժանմունք տեղափոխվելը, հայտնում է Ermenihaber-ը:

Բաքըրջըն այժմ կալանավորված է:

Նշենք, որ դեպքի մասին ահազանգել էր ականատես, ով նկատել էր, որ 12 տարեկան երեխան սանհանգույցից երկար ժամանակ է՝ դուրս չի եկել:

Կիսվել սոց․ ցանցերում