Տան իրերի փոխարեն՝ բասկետբոլի գնդակներ. ինչ է վերցրել իր հետ ԼՂ-ից բռ նի տեղшհшնված մարզիչը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են ԼՂ-ից տեղահանված բասկետբոլի մարզիչների հետ:

Այս մասին հայտնում են ՀՖԲ-ից:

Մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են ԼՂ-ից տեղահանված իրենց սաների հետ:

Սուրեն Զոհրաբյանը հանդիպումից հետո նշել է հետևյալը.

«Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը:

Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։

Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլ ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»:

Կիսվել սոց․ ցանցերում