Չկա մարդ,որն ազատ է բարկությունից, փորձանքից,ցավերից, մեղքերից,վերքերից,բամբասանքից և վախից։ Ինչ ենք մենք ընտրում,լույս թե խավար։ Մենք նույն ենք, ինչքան էլ մեզ տարբեր կարծենք։ Բայց մեզանից ամեն մեկն ինքն է ընտրում ինչպես վարվել իրեն բաժին ընկած խավարի հետ, կամ փնտրել լույսը։Կան մարդիկ որոնք հանձնվում են խավարին, և կան մարդիկ որ լույսի հետևից են գնում։Ընտրություն միշտ կա։ Ինչ ես դու ընտրում, երբ քեզ համար դժվար Է։Դեպի ուր ես գնում, երբ սիրտդ խռովությամբ է լցվում։ Ինչպես ես անում, երբ ուզում ես վրեժխնդիր լինել ու չարով չարին պատասխանել։Կյանքը իմաստազուրկ կլիներ, եթե չլիներ ԼՈՒՅՍԸ։Առաջ գնալու,հասունանալու և ամրանալու,փոխվելու և փոխելու մղումը գաղտնագրված է մարդու բնության մեջ։Առանց փորձությունների և վշտերի մենք չենք կարող փրկվել, որովհետև միայն ու միայն անցնելով դրանց միջով մենք գտնում ենք ԱՍՏԾՈՒՆ և ՆԱ ողորմելով մեզ տանում է դեպի փրկություն։Գնացեք ԼՈՒՅՍԻ հետևից,մի վախեցեք դժվարություններից,հավատացեք և վստահեք ԱՍՏԾՈՒՆ,ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐԵԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ։ ԱՄԵՆ
ԼՈՒՍԱՎՈՐԻՐ մեր միտքն ու սիրտը ՏԵՐ ԱՍՏՎԱԾ,ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ Ամեն
