Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և տրամադրել մարդասիրական միջանցք Գազայի հատվածից, նաև հրավիրել է հավատացյալներին՝ երեքշաբթի օրը նվիրել Սուրբ Երկրի համար աղոթքին:
«Ես շարունակում եմ մեծ ցավով հետևել Իսրայելի և Պաղեստինի իրադարձություններին: Կրկին կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին և խստորեն խնդրում եմ, որ երեխաները, հիվանդները, ծերերը, կանայք և բոլոր քաղաքացիական անձինք չդառնան հակամարտության զոհ»,- ասել է նա Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ Իսրայելի շուրջ հակամարտության սրումն արդեն բազմաթիվ զոհեր է տվել։ Կրկին պարտություն անվանելով ցանկացած պատերազմ՝ Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ արյունահեղությանը «Սուրբ երկրում, Ուկրաինայում և ցանկացած այլ վայրում»:
