Զովունի համայնքի շինթույլտվութամբ Երևանի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել

Զովունի համայնքի շինթույլտվութամբ Երևանի տարածքում բազմաբնակարան շենք է կառուցվել:

Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է այսօր գործակարգավարական նիստի ժամանակ:

Ավինյանը հարց է ուղղել, թե ինչպես է լուծվելու այդ հարցը, նրան հայտնել են, որ այս պահին դեռ այդ մասով լուծում չկա:

Քաղաքապետի տեղակալ Մաչյանն իր հերթին ասել է, թե խնդիրը պետք է լուծվի հարևան համայնքների հետ համապարփակ քննարկումների արդյունքում, քննարկումների առաջին փուլը եղել է 2 ամիս առաջ, այս պահին համաձայնություն չկա:

Քաղաքապետն առաջարկել է 2 ամիս հետո նորից զեկուցել՝ հասկանալու համար, թե ուր է հասել հարցը:

Կիսվել սոց․ ցանցերում