1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այն հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել պարբերականի 18 համար։ Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես «Հայկական մամուլի» օր:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայկական մամուլի օրը։
