Ռուսական պետական գործակալությունն առանձնակի հրճվանքով է ներկայացրել шլիևի՝ ԼՂ կատարած այցն ու դրոշի արարողությունը

Ռուսական պետական ТАСС գործակալությունն առանձնակի ոգևորությամբ ու հրճվանքով է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած երեկվա այցը:

Բացի լրատվական կայքում, սոցցանցի էջերում, «Տելեգրամ»-ի ալիքում արված հրապարկումներից, գործակալությունը նաև Մոսկվայի որոշ շինությունների վրա տեղադրված լրատվական էկրանների վրա է հսկայական լուսավորված տառերով հայտնել, որ «Ալիևը բարձրացրել է Ադրբեջանի դրոշը Խանքենդիում»:

Ի դեպ, ռուսական պետական լրատվամիջոցները դեռ հակամարտության օրերին էին բոլոր լրատվական նյութերում կիրառում Լեռնային Ղարաբաղի տեղանունների ադրբեջանական տարբերակները և առանձնակի շեշտում գլխագրերում Ստեփանակերտը որպես «Խանքենդի»:

ТАСС գործակալությունը, ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին, հայտարարել է, թե «Խանքենդիում» դրոշը բարձրացնելուն Ադրբեջանը սպասել է 30 տարի:

Կիսվել սոց․ ցանցերում