Թել Ավիվից Երևան տшրհшնմшն չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը. Լուսինե Բադալյան

Ի հեճուկս տարբեր տարածվող ասեկոսեների, բամբասանքների և կեղծ լուրերի` Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»ի իր էջում հայտնում է ԱԺ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում թե՛ իր քաղաքացիներին , թե՛ էթնիկ հայերին , որոնք հայտնվել են ճգնաժամային պայմաններում։

«Ինքնաթիռն արդեն ուղևորվում է Երևան ։

Բարի գալուստ մեր հայրենակիցներին»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ՝ այսօր Թել Ավիվից Երևան քաղաքացիներ կտարհանվեն:

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն առավոտյան  9։36-ին մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Կիսվել սոց․ ցանցերում