Ադրբեջшնը հրապարակել է ձերբակալված ՀՀ ԶՈՒ պահեստшզորшյինի նկարը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ձերբակալված ՀՀ ԶՈւ պահեստազորայինի լուսանկարը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջինս 1983 թվականին ծնված Գագիկ Ոսկանյանն է, որը վիրավորում է ստացել։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել․ «Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:

Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ հրապարակեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում