Ի՞նչ իմաստ ունի ներկ քսել Կանադայում ՀՀ դեսպանության ցուցանակի վրա

Հասկանալի է, որ ՀՀ-ում և դրսում բնակվող մեր հայրենակիցների մի մասը կամ մեծ մասը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, դատապարտում է նրա քաղաքականությունը, նրան մեղադրում Արցախի կորստի մեջ:
Բայց ի՞նչ իմաստ ունի ներկ քսել Կանադայում ՀՀ դեսպանության ցուցանակի վրա (Կանադայում ՀՀ դեսպանությունը հիմնադրվել է առաջին նախագահի ժամանակ, գործել Քոչարյանի ու Սերժի օրոք և շարունակելու է ՀՀ պետությունը ներկայացնելու Նիկոլի հեռանալուց հետո):
Ի՞նչ օգուտ է տալիս Կանադայում ՀՀ դեսպանի առաջը դուռ փակելը, երբ հավաքի նպատակը հանգանակությունն է՝ հօգուտ Արցախից բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայերին օգնության:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում