Եվրո-2024. Սկսվել է Հայաստան — Ուելս հանդիպման տոմսերի վաճառքը

Սկսվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան -Ուելս հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը tickets.ffa.am կայքում:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս: Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00 — 20։00՝ 10 -15 րոպեի ընթացքում:

Տոմսերի գինը․
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ

Հայաստան — Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Կիսվել սոց․ ցանցերում