Օրվա խոսք ` ՈՍԿԵ ՕՐԵՆՔ «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։

Մի՛ դատիր 1«Մի՛ դատեք, որ չդատվեք, 2որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։ 3Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ 4Կամ ինչպե՞ս ես ասում եղբորդ. “Թո՛ղ շյուղը հանեմ քո աչքի միջից”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ 5Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։ 6Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։ 7Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, 8որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ 11Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։ Ոսկե օրենք 12«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։

Կիսվել սոց․ ցանցերում