Ամերիկացի երգչուհի Փինքը դադարեցրել է իր Summer Carnival 2023 համերգային շրջագայությունը եւ չեղարկել Տակոմայում (Վաշինգտոն) սպասվող երկու շոուները՝ «ընտանիքում առկա բժշկական խնդիրների» պատճառով։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Ցավով պետք է հայտնեմ, որ Տակոմայում՝ հոկտեմբերի 17-ին ու 18-ին նախատեսված շոուները հետաձգվում են։ Ընտանիքում առաջացած առողջական խնդիրներն անհապաղ ուշադրություն են պահանջում։ Յուրաքանչյուրիցդ անհատապես ներողություն եմ խնդրում անհարմարություն պատճառելու համար։ Բոլորիդ սեր եմ ուղարկում եւ առողջություն մաղթում»,-գրել է արտիստը, որը, սակայն, չի բացահայտել այլ մանրամասներ։
Լուսանկարներ՝
https://www.instagram.com/p/CyeepuYvSAX/?utm_source=ig_embed&utm_campaign=loading
