ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին պայմանագիր:«Մեր համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացմանհամատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը», — նշել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձևակերպել խնդիրները և դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով:ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ և ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաև լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք:ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու էլիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև համատեղ ուժերով նոր օրենսդրականնախաձեռնությունների և փոփոխությունների իրականացմանը:ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
© https://shamshyan.com/hy/article/2023/10/17/1248288
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային
