Արցшխը կերավ ներшրցшխյան դիկտատուրան.Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրում է․

Արցախից բռնատեղահանված հայուհին կարծում է, որ Հայաստանի ,,ժողովրդավարությունը կերավ Արցախը,,: Ոչ, գերհարգելիս: Արցախը կերավ ներարցախյան դիկտատուրան: Եւ երկրորդ տեսակետի, այլընտրանքի, ողջախահության հանդեպ դիկտատորական անհանդուրժողությունը, որ հանրությանը մատուցվում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ երրորդության եւ դարավոր թշնամուն ծնկի բերած լինելու մասին սկզբունքորեն սնամեջ, բայց զգացմունքայնորեն պահանջված եւ պետական անխտիր բոլոր կառույցներից ուղղորդված քարոզչությամբ:
Հ.Գ. Ասում են՝ Ալիեւը ոտնակոխել է Արցախի դրոշը: Իսկ նախագահի, կառավարության, ԱԺ, պետական այլ հաստատությունների նստավայրը լքող վերջին անձինք չէի՞ն կարող իրենց հետ փրկել այդ սրբությունը: Թե այն, ինչ փռված էր Ալիեւի ոտքի տակ Բաքվու՞մ է կարվել, հատուկ այդ տեսարանի համար բերվել Ստեփանակերտ:
Կիսվել սոց․ ցանցերում