Երևանում մահացել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։
Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից՝ նշելով, որ վերջինս մահացել է երեկ առավոտյան իր աշխատավայրում։ Նախնական տվյալներով՝ մահացածի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,-նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Վյաչեսլավ Պոնոմարյովը 37 տարեկան էր։
