Ադրբեջшնի ԱԳՆ-ն` ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լшչինի միջանցքն ապաշրջափակելու կոչի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչը:

Բաքվում  հայտարարել են, որ «ամեն օր Լաչինի սահմանային անցակետով երկու ուղղություններով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ»՝ նկատի ունենալով ԿԽՄԿ-ի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:

 

«Ինչպես եւ ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում սահմանի հատումը լավ կանոնակարգված է, եւ «ազատ անցում» հասկացություն ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալի բեռների առաքմանը, ապա Ադրբեջանն այդ նպատակով հատկացրել է Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը) ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,- հայտարարել է մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին գրել էր. 

 

Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Մարդասիրական գործոնները միշտ պետք է գերակայեն։

 

Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում