Նագելսմանը Նոյերին զրկել է Գերմանիայի հավաքականի ավագի կարգավիճակից

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանը Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին զրկել է ազգային թիմի ավագի կարգավիճակից, հաղորդում է գերմանական Bild-ը։

Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ի ժամանակ Բունդեսթիմի ավագը կլինի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

Ոտքի կոտրվածքից եւ վիրահատությունից հետո Նոյերը դեռ չի վերադարձել խաղադաշտ։ Քիչ հավանական է, որ նա կկարողանա մինչեւ Եվրո-2024-ը վերադարձնել հիմնական դարպասապահի կարգավիճակը Գերմանիայի հավաքականում։

Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անցած ամիս փոխարինել է Հանս-Դիտեր Ֆլիկին։

Կիսվել սոց․ ցանցերում