Տեխնիկական միջոցների գործադրմամբ դիտավորությամբ քանդել են Ավան Խուդյակով փողոցի թիվ 148 և 148/1 հասցեների ասֆալտե ծածկը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։20-ն ընկած հատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դիտավորությամբ քանդել են Երևան քաղաքի Ավան Խուդյակով փողոցի թիվ 148 և 148/1 հասցեների դիմացի ճանապարհի ասֆալտե ծածկը, այդ կերպ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս։

Այս մասին հայտնում են Ավան վարչական շրջանից:

Նույն օրը ՀՀ քնչական կոմիտեի Երեան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հաշվի առնելով վերոգրյալը, հարկ ենք համարում ընդգծել, որ քանդված ճանապարհի ասֆալտե ծածկը հնարավոր է վերականգնել անհրաժեշտ դատավարական գործողությունները իրականացնելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում