Ազգային ժողովի ՏՏԳՇՄՊ մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Опубликовано:
Դիտում ՝15 558
Այսօր Ազգային ժողովի ՏՏԳՇՄՊ մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրել եմ ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվող լրացումը բխում է ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով պետական գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից։
Օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք հնարավորություն, որ Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք: