ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փհենյան կատարած այցի շրջանակում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Նշվում է, որ հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։
Կողմերը, ենթադրաբար, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Փհենյան էր այցելել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իսկ սեպտեմբերին Ռուսաստան էր ժամանել Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
