Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար փոխանցել է 20,3 միլիոն դրամ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը, որը տարածել է հայտարարություն․
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարության միջոցով հայտնել է, որ հրաժարվել է մասնակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նպատակով մեր ակումբի կազմակերպված դրամահավաքին՝ միևնույն ժամանակ ողջունելով այս նախաձեռնությունը:
Բացի դրանից, ՀՀ Կառավարությունը տրամադրել է բանկային հաշվեհամար, որին կատարվել է համապատասխան փոխանցումը: Կից ներկայացնում ենք փոխանցման անդորագիրը:
Հավելենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներից, ինչպես նաև ՀՖՖ-ից, մեր նախաձեռնությանը միացել էր միայն «Նոա» Ֆուտբոլային ակումբը»:
