Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին է ներկայացրել տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, և ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաեւ նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերը
Փաշինյանն այս մասին հայտնեց Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հայտարարության ընթացքում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը եւ Եվրամիությանը այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
«Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
