ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին 5 տարի ժամկետով ազատազրկելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այս մասին հայտնել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին:
Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն Ազգային ժողովը տվել էր փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:
Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:
