ԼՂ-ի դատավորը Հայաստանում ու՞մ և ի՞նչ օրենքով ու ընթացակարգով է դшտելու, որ շարունակում է պաշտոնավարել. Աթանեսյան

ԼՂ-ի դատավորը Հայաստանում ու՞մ և ի՞նչ օրենքով ու ընթացակարգով է դատելու, որ շարունակում է պաշտոնավարել: Կամ ի՞նչ են անելու նախարարները, ԱԺ պատգամավորները: Էդ չինովնիկական հորդայի երեք ամսվա աշխատավարձը մի ահռելի գումար է կազմում, ո՞վ է վճարելու, ու՞մ հաշվին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Քանի որ Արցախի նախագահի հրամանագրով Բնակարանային կոմիտեի նախագահն էլ է շարունակելու պաշտոնավարել, այսուհետեւ բռնատեղահանված արցախցիները բնակարանի կամ կացարանի, վարձակալության եւ կոմունալ վճարումների հետ կապված բոլոր հարցերով պետք է դիմեն նրան:

Լավ, իսկականից մարդկանց նյարդերի վրա՞ են խաղում:

Օրինակ, Արցախի դատավորը Հայաստանում ու՞մ եւ ի՞նչ օրենքով ու ընթացակարգով է դատելու, որ շարունակում է պաշտոնավարել: Կամ ի՞նչ են անելու նախարարները, ԱԺ պատգամավորները: Էդ չինովնիկական հորդայի երեք ամսվա աշխատավարձը մի ահռելի գումար է կազմում, ո՞վ է վճարելու, ու՞մ հաշվին:

Համայնքապետին թողնում է պաշտոնում, բա նրա աշխատակա՞զմը, դպրոցի տնօրենը, ուսուցիչները, բուժաշխատողները:

Պայմանավորվում էիք Հայաստանի կառավարության հետ՝ գոնե էնպես անեիք, որ պետական բոլոր ծառայողները մինչեւ տարեվերջ վճարվեին, թոշակառուները թոշակ ստանային: Ամոթ է: Խայտառակություն է:

Հ.Գ. Արժեր հրամանագրին կից տալ նաեւ պաշտոնավարության լիազորությունների մեջ գտնվող անձանց նստավայրի հասցեների ցանկը: Մարդ ենք, մեկ էլ տեսար՝ մի հարց ունեցանք: Էս միլիոնանոց Երեւանում որտե՞ղ գտնենք հարկավոր չինովնիկին»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում