ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և Եգիպտոսի միջև Գազայի հատված մարդասիրական բեռներով առաջին ավտոշարասյան անցման շուրջ բանակցություններում, կարծում է, որ օգնությունը կհասնի Գազա, բայց դրա ժամկետներն ավելի զգույշ է գնահատում. 24-48 ժամվա ընթացքում։ Այս մասին նա խոսել է Սպիտակ տանը Եվրամիության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է BBC-ն։
«Կարծում եմ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում առաջին 20 բեռնատարները կանցնեն սահմանը», — ասել է Բայդենը։
Ըստ նրա, ինքը համապատասխան խոստումներ է ստացել Իսրայելի և Եգիպտոսի ղեկավարներից, սակայն «հարկավոր էր ճանապարհը նորից ասֆալտապատել, այն շատ վատ վիճակում էր» (մեջբերում AFP-ից):
