Արթուր Մկրտչյանը՝ մտավորականը, իրականում մեծ ավանդ ունի 90-ականների հաղթшնшկած պшտերшզմում

Հետաքրքիր փաստերի շարքից…
Քչերը գիտեն նկարում պատկերված անձին, քանի որ երեսուն տարի շարունակ մեր Հայաստանում Քոչարյանական և Սարգսյանական մամուլը այնպես էր աղավաղել պատմությունը, որ անգամ նրանց համակիրները Քոչարյանին կարգել էին Արցախի առաջին նախագահ, այնինչ առաջին նախագահը իրականում հանդիսացել է հենց այս անձը՝ Արթուր Մկրտչյանը։
1992 թվականի հունվարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվում Արթուր Մկրտչյանը, 48 պատգամավորներից 44-ը քվեարկում են նրա օգտին, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Զորի Բալայանը և ևս մեկ պատգամվոր քվեարկում են դեմ, իսկ Արթուրի հակառակորդը այդ ընտրություններում լինում է հենց Ռոբերտ Քոչարյանը։
Այսքանից հետո Արթուր Մկրտչյանը ղեկավարում է ընդամենը 97 օր, որից հետո՝1992 թ․ ապրիլի 14-ին,նրան գտնում են սպանված իր տան մեջ։
Արթուր Մկրտչյանը՝ մտավորականը, իրականում մեծ ավանդ ունի
90-ականների հաղթանակած պատերազմում։
Ճանաչենք մեր պատմությունը․․․
Կիսվել սոց․ ցանցերում