Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Մոնցային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
41-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Մոնցայի» իտալացի պաշտպան Դանիլո Դ’Ամբրոզիոն։
Հռոմեական թիմի գոլը 90-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շաարավին։
«Ռոման» 14 միավորով 6-րդն է, «Մոնցան» 11-րդ տեղում է՝ 12 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ռոմա» — «Մոնցա»՝ 1:0 (տեսանյութ)
Ստեֆան Էլ Շաարավի, 90
Հեռացում՝ Դանիլո Դ’Ամբրոզիո («Մոնցա»), 41, երկրորդ խաղակես
«Բոլոնիա» — «Ֆրոզինոնե»՝ 17:00 (Երեւանի ժամանակ)
«Սալերնիտանա» — «Կալյարի»՝ 17:00
«Ատալանտա» — «Ջենոա»՝ 20:00
«Միլան» — «Յուվենտուս»՝ 22:45
