Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Բшյդենի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ նախագահը և կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 20 րոպե քննարկել են համաշխարհային կոնֆլիկտային իրավիճակները և դրանց խաղաղ կարգավորման ուղիները։

Հռոմի պապն ավելի վաղ կոչ էր արել փրկել Գազայի հատվածի բնակչությանը հակամարտության սրման ֆոնին։ Նա խնդրել է ազատ արձակել պատանդներին եւ ապահովել մարդասիրական միջանցքների ստեղծումը։

Կիսվել սոց․ ցանցերում