«Նախորդ շաբաթ քննարկեցինք, որ փողոցներում առկա ցուցանակները՝ ուղեցույցերը բավականին թանկարժեք են, և ուսումնասիրեցինք նորերը: Մեկի արժեքը նախկինում գնահատվել է մոտ 500 հազար դրամի չափով, էժան չի, բայց դրանց մեծ մասը, տեղադրվել են 2013 թվականից և բավականին լավ վիճակում են, ու նախադրյալ էլ չկա մտածելու, որ մոտ ապագայում այդ վիճակում չեն լինելու»:
Այս մասին Երան քաղաքի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և հավելեց.
«Առաջարկում եմ ևս մեկ անգամ քննարկել հենց այս տարբերակով շարունակելը, քանի որ նորերի տեղադրումը կենթադրի, որ երկու տեսակի ուղեցույցեր ենք քաղաքում ունենալու, որը չեմ կարծում ցանկալի է»:
Արձագաքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Եկեք 100 նախնական խաչմերուկներում նախաձեռնենք ցուցանակների տեղադրումը, հենց այն ցուցանակների, որոնք ունենք այս պահին՝ չուգունից»:
