ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԼՔԵԼ Է ԻՍՐ ԱՅԵԼԸ․ Ո՞ՐՆ Է ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԵՐԿԻՐԸ

Ալլա Պուգաչովան երեխաների հետ հեռացել է Իսրայելից, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ռուսական էստրադայի պրիմոդանան Իսրայելից հեռացել է երեխաների՝ Լիզայի ու Հարրիի հետ։
Երկրում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով նա և իր երեխաները որոշել են օգտվել Կիպրոսի անձնագրերից։

Պուգաչովան Կիպրոսի քաղաքացիություն է ստացել 2017 թվականին` այնտեղ վիլլա գնելուց հետո։

Հիշեցնենք, որ երգչուհին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Ռուսաստանի իշխանություններին քննադատելու համար նրան ընդգրել են օտարերկրյա գործակալների ցանկում։

 

Կիսվել սոց․ ցանցերում