ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը հայտնել է երկու պատանդների ազատ արձակման մասին՝ կից տեսանյութ հրապարակելով։
79-ամյա Նուրիտ Կուպերին և 85-ամյա Յոհևեդ Լիֆշիցին թույլ են տվել հատել Եգիպտոսի սահմանը։
ՀԱՄԱՍ-ի զինյալները Կուպերին և Լիֆշիցին առևանգել էին Իսրայելի հարավում գտնվող Կիբուց Նիր Օզ գյուղաքաղաքից:
Նրանց ամուսինները շարունակում են պատանդ մնալ։
