ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսպանիայում Մոլոտովի կոկտեյլներ են նետել ուկրաինացի լրագրող տան ուղղությամբ

Իսպանիայում Մոլոտովի կոկտեյլներ (բենզինով պայթուցիկ) են նետել ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիի տան ուղղությամբ, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, գրում է Diario թերթը։

«Տարագոնայում ուկրաինացի լրագրող Անատոլի Շարիի տան ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ են նետել»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Ավելի ուշ Շարիյը Telegram-ի իր ալիքում շնորհակալություն է հայտնել իսպանական հատուկ ծառայությունների ղեկավարությանը գրագետ հետաքննության և այն կասկածյալների որակյալ որոնումների համար, որոնք իր տան վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել։

Կիսվել սոց․ ցանցերում