Գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը ակտիվանում են․ նախարար

Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ, բայց վիճակը անհանգստացնող չէ:

«Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- ասաց նա։

Ըստ Ավանեսյանի՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, դժվար է դրանք միմյանցից տարբերակելը:

Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, ապա ըստ նախարարի, եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև այդպիսի դեպքեր: Նույնը վերաբերվում  նաև գրիպի դեպքում հիվանդացությանը։

Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա: Վերջինս հորդորեց պատվաստվել գրիպի դեմՄինչև 12 տարեկան երեխաները նույնպես կարող են պատվաստվել։

«Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը:

Գրիպի դեմ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ:

Կիսվել սոց․ ցանցերում