Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն. Ալեն Սիմոնյանը` Ռուսաստանի գործողությունների մասին

Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ երբևէ Հայաստանը ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային պահվածք չի դրսևորել:

ԱԺ նախագահի համոզմամբ՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս:

«Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», — ասել է ԱԺ նախագահը` անդրադառնալով ռուսական առաջին ալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը, որը համեմված էր կեծ թեզերով ու պնդումներով և ակնհայտ նպատակ ուներ «սևացնելու» ՀՀ իշխանություններին:

Կիսվել սոց․ ցանցերում